
«Պոգբայի տրանսֆերը «Յուվենթուս» ինձ չի զարմացնի». Անդրեա Պիրլո

«Յուվենթուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն գտնում է, որ իր նախկին թիմակից Պոլ Պոգբան կարող է վերադառնալ թուրինյան ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանը կարող է դառնալ վերջինը «Մանչեսթեր Յունայթեդում» ֆրանսիացի կիսապաշտպանի համար, քանի որ Պոգբան այդպես էլ չի գտնում իր լավագույն խաղը «Օլդ Թրաֆֆորդում» և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Պոլի նկատմամբ հավակնորդներից մեկը հանդիսանում է «Յուվենթուսը», և ըստ թուրինցիների նախկին խաղացող Անդրեա Պիրլոյի խոսքերի՝ այդպիսի տեղափոխությունը միանգամայն ռեալ է:
«Ես չեմ զարմանա Պոգբայի՝ դեպի «Յուվենթուս» տրանսֆերից:
Այս ակումբը միշտ փնտրում է լավագույն ֆուտբոլիստներին: Եթե Պոլը գնացել է, դա չի նշանակում, որ նրան չեն կարող վերադարձնել»,- ասել է Պիրլոն Tuttosport-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել էր, որ, եթե Պոգբան ցանկանում է հեռանալ, ապա կարող է հեռանալ, քանի որ դա ոչ մի կերպ չի ազդի «Կարմիր սատանաների» վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը