
«Երբեք չեմ դիտում իմ խաղերը, չեմ սիրում դիտել ինքս ինձ». Լիոնել Մեսսի

Լեոն շատ բան է կորցնում:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սիրում է ֆուտբոլ դիտել, բայց միայն ոչ իր մասնակցությամբ:
«Ես սիրում եմ ֆուտբոլ դիտել: Աշխատում եմ հետևել մեր Լիգայի խաղերին, ինչպես նաև ես նայում եմ արգենտինական ֆուտբոլ և Լիբերտադորեսի գավաթը:
Իմ սեփական խաղերը ես երբեք չեմ դիտում: Չեմ սիրում նայել ինքս ինձ: Ես գերադասում եմ նայել առաջ»,- Մեսսիին է մեջբերում AS-ը:
«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ 2:1 հաշվով, Լեոն գոլ չխփեց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը