Սարին գտնում է, որ «Չելսին» պատրաստ չէ տիտղոսի համար պայքարին
«Չելսին» հանդիսանում է 3 թիմերից մեկը՝ «Լիվերպուլի» և «Ուոտֆորդի» հետ, որը հաղթել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի բոլոր 4 հանդիպումները:
Այնուամենայնիվ, «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի գտնում, որ իր թիմը պատրաստ է տիտղոսի համար պայքարին:
«Ո՞ւմ եմ ես համարում տիտղոսի համար պայքարում ֆավորիտ: «Մանչեսթեր Սիթին» կամ «Լիվերպուլը»: Մեզ պետք է ևս մեկ քայլ, որպեսզի լինենք նույն մակարդակի վրա: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում այդ քայլի համար դեռ ժամանակը չէ, բայց հույս ունեմ, որ դա այդպես չէ: Երբ դու հետ ես մնում չեմպիոնից 30 միավորով, ապա շատ դժվար է վերացնել նման տարբերությունը մեկ մրցաշրջանում»,- ասել է Սարին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարին մտադիր է «Չելսի» վերադարձնել Ջոն Թերրիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը