Բաժիններ՝

««Արսենալն» ուզում է հաղթել շաբաթ, հինգշաբթի և հաջորդ կիրակի». Ունայի Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է «Նյուքասլի» հետ հանդիպման սպասումներով: Խաղը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին:

«Բենիտեսն առաջին իսպանացի մարզիչն է, ով սկսեց աշխատել ԱՊԼ-ում 2004 թվականին: Նա մեծ փորձ ունի, նա գերազանց գիտի ԱՊԼ-ն և յուրաքանչյուր մրցակցի: Նրա թիմերը միշտ մրցունակ են:

Հիմա ինձ համար շատ կարևոր է սկզբում մտածել «Նյուքասլի» հետ խաղի մասին, որպեսզի նվաճենք 3 միավոր: Հետո կմտածենք նույն բանի մասին Եվրոպայի լիգայում: Իմ գաղափարը նրանում չէ, որպեսզի անընդհատ փոփոխեմ մեկնարկային կազմը:

Յուրաքանչյուր խաղ մեզ տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես մենք կարող ենք խաղալ ԱՊԼ-ում, Եվրոպայի լիգայում և գավաթներում: Ես ցանկանում եմ հաղթել շաբաթ, ուզում եմ հաղթել հաջորդ կիրակի: Մենք համբերությամբ սպասում ենք յուրաքանչյուր խաղի և մտածում ենք միայն այն մասին, թե ինչպես ավելի լավ հանդես գանք»,- Էմերիին է մեջբերում FourFourTwo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս