Բաժիններ՝

«Պոգբան երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխության մասին կարծիքով:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մամուլում բազմիցս տեղեկություն էր հայտնվում այն մասին, որ Պոլ Պոգբան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ Պոլը երբեք այն օրերի ընթացքում, ինչ մենք աշխատում ենք միասին, չի ասել ինձ, որ ուզում է հեռանալ:

Պոգբան վերադարձավ Աշխարհի առաջնությունից ԱՊԼ-ի մեկնարկից 1 շաբաթ առաջ, դրա համար մենք միասին ենք եղել մոտ 2 ամիս, և նա երբեք չի ասել, որ ուզում է հեռանալ»,- ասել է Մոուրինիոն «Ուոթֆորդի» հետ խաղի նախօրեին, պատասխանելով այն հարցին, որ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան փորձել է նախագծել 25-ամյա ֆուտբոլիստի իրավիճակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս