«Ռեալը» պլանավորում է ծախսել 370 մլն եվրո նոր աստղեր գնելու համար
Մադրիդյան ակումբը պատրաստում է հնչեղ տրանսֆերային արշավ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Նախորդ ամառ «Ռեալն» իրեն շատ զուսպ պահեց տրանսֆերային շուկայում՝ ստորագրելով միայն պաշտպան Ալվարո Օդրիոսոլային, դարպասապահ Անդրեյ Լունինին և հարձակվող Մարիանո Դիասին:
Ընդ որում, «Արքայական ակումբը» բաժանվեց իր գլխավոր աստղից՝ Կրիշտիանու Ռոնալդուից, դրա համար հնչեղ գնումների բացակայությունը դժգոհություն առաջացրեց Մադրիդի երկրպագուների շրջանում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Ռեալը» որոշել է տնտեսել նրա համար, որպեսզի մեծ գումար ծախսի հաջորդ ամռանը: Ըստ պարբերականի տեղեկության՝ մադրիդցիները պատրաստ են վճարել 370 մլն եվրո մի քանի առաջին մեծության աստղերի համար:
«Արքայական ակումբի» գլխավոր նպատակներն են մնում ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապեն, ինչպես նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը