«Հայկ Մարությանը մի՞թե չունի մի սրտացավ բարեկամ, որ հուշի, թե խելացի մարդը պետք է հեռու մնա իր հետ կապ չունեցող գայթակղություններից». Գևորգ Պետրոսյան

Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երևանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Խնդրում եմ՝ գրառումս թշնամաբար չընդունել, բայց դա այդպես է:

Չեք զարմանա՞, որ մի օր ինձ տեսնեք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնին: Եվ շատ էլ ճիշտ կանեք, եթե անգամ այդ քարոզն անի ՀՀ Մշակույթի նախարարը:

Հայրենիքի կորուստը սկսվում է մայրաքաղաքի կորստից…

Դուք ոնց՞ եք պատկերացնում Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ: Հետո՞ ինչ, որ այդ քարոզն անում է վարչապետը: Ի՞նչ է, եթե վարչապետը ներկայացներ, ասենք, Լորիս Ճգնավորյանի թեկնածությունը, հավատավոր ժողովուրդը պետք է կո՞ղմ քվեարկեր:

Հայկը սիրված դերասան է, բայց մի՞թե իր կողքին չունի մի սրտացավ բարեկամ, որ նրան հուշի, որ խելացի մարդը պետք է հեռու մնա իր հետ կապ չունեցող գայթակղություններից»,-գրել է պատգամավորը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=336436780257149&id=100016724891018&__xts__[0]=68.ARBYd37KDwirlzDjF4-DmRhBqcgbSWZyVHZYp2Htf38-XAbR6alsB5LEQzuceTjt9vD4EpTVKQzWNmMLmuLHHWO9IZpFeRX3GScX48VcQOPwwqh4vfO8rHncZK-If6fd9VUQ2W9R64WfWCCvAuRgM19H03BI00i34yo4dxRWrNmSEMMCIfR9&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս