![](/banners/BeFunky-design.jpg)
Արոնյանն ի վերջո 13:7 հաշվով հաղթեց Կուբան ներկայացնող շախմատիստին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/947293.jpg)
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթեց կուբացի շախմատիստին:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» մրցաշարի արագ և կայծակնային շախմատի հերթական տուրերից հետո Արոնյանը վերջնական արդյունքում հաղթեց Լենյեր Դոմինգեսին ընդհանուր 13:7 հաշվով:
Մյուս պարտիաներում հաղթանակներ տոնեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վեսելին Տոպալով: Ոչ-ոքի` 10:10 արդյունքը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Պլոտոր Սվիդլեր պարտիայում: