![](/banners/BeFunky-design.jpg)
«Արցախ» ակումբը նոր ֆուտբոլիստ ունի Ղազախստանից
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/947282.jpg)
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:
«Արցախ» է տեղափոխվել ղազախ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը: Ակումբը խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել:
20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստը «Կայրաթի» ակադեմիայի սան է, եղել է գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Հանդես է եկել Ղազախստանի տարբեր տարիքային ընտրանիներում, իսկ այժմ երիտասարդական հավաքականում է:
Հատկանշական է, որ ՈւԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների լիգայում Բախտիյարովը 6 հանդիպումներում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում: