Ո՞վ է Էջմիածնի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։

Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան:

«Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում»,- մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս