ՀՀԿ-կանները փոշմանել են ու «հայհոյանք են դրել». Փաշինյանը «կթակի» նրանց դռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությանը:

Եւ հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորները մի հավաքույթի ժամանակ «հայհոյանք են դրել», որ իրենց գործընկերներին չեն հանձնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք որոշել են` անկախ պատգամավորներին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից ու ծավալից, անկախ դրա հասարակական ընկալումից`միեւնույն է, իրենք կողմ չեն քվեարկի որեւէ մեկի կալանավորման օգտին:

Իսկ որ Փաշինյանի իշխանությունը հատկապես կոռուպցիոն գործերի բացահայտումների շրջանակներում շուտով «թակելու է» շատ ՀՀԿ-ականների դռներ, կասկած չի հարուցում: ՀՀԿ-ականներն այս որոշումը կայացրել են մի կողմից Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու համար, միաժամանակ, փորձում են ցույց տալ, թե իրենք միասնական են:

Իհարկե, բացահայտ ՀՀԿ-ականները հերքում են այս լուրերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչո՞ւ մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս