
Մարինացված բազուկ՝ խնձորի հյութի մեջ. բաղադրատոմս գուրմանների համար

Բաղադրիչներ
1. Բազուկ – 1.5 կգ
2. Սալոր – 1 կգ
3. Մեխակ – 5 հատ
4. Խնձորի հյութ – 1.2 լ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բազուկը կիսաեփ անել:
2. Սառեցնել ջրի մեջ և կլոր-կլոր շերտատել:
3. Շերտ-շերտ սալորի հետ շարել բանկայի մեջ, մեկական մեխակ դնել:
4. Մարինադի համար խառնել խնձորի հյութը, աղը և շաքարավազը, հասցնել եռման և լցնել բազուկի վրա:
5. Ստերիլացնել եռալուց հետո. 0.5 լ բանկան՝ 20 րոպե, 1 լ բանկան՝ 25-30 րոպե:
6. Փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը