«Պատրաստվում եմ մարզել հավաքականը». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արտահայտվել է ազգային թիմը գլխավորելու հնարավորության մասին:
«Ես պատրաստվում եմ մարզել հավաքականը, եթե ինձ նման հնարավորություն տրվի: Ուզում եմ փորձել, ինձ միշտ հետաքրքրիր է եղել»,- Գվարդիոլային է մեջբերում FourFourTwo-ն:
Գվարդիոլան «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի հիմնական կազմում Գվարդիոլան հաղթել է 1990-2001թթ.: Մարզչի կարիերան իսպանացին սկսել է «Բարսելոնայի» 2-րդ թիմում, իսկ ավելի ուշ գլխավորել է ակումբի հիմնական թիմը, որտեղ աշխատել է 2008-2012թթ.: Այդ ընթացքում Պեպը հաղթել է 14 տիտղոս, այդ թվում՝ նաև 2 անգամ Չեմպիոնների լիգան:
Գվարդիոլան մարզում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը հաղթեց Անգլիայի առաջնությունը, Լիգայի գավաթը, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում նվաճեց նաև Անգլիայի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը