
Բրիժիտ Մակրոնը նկարահանվել է սերիալում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, նկարահանվել է Vestiaires ֆրանսիական սերիալում, նրա մասնակցությամբ թողարկումը եթերում կհայտնվի սեպտեմբերի 15-ին։
Vestiaires-ը կարճամետրաժ սերիալ է, որի գլխավոր հերոսները Ռոմի եւ Օրսոմ լողորդներն են՝ հաշմանդամներ՝: Սակայն ֆիզիկական արատները տղամարդկանց չեն զրկել հումորի զգացումից, որը նրանք կիսում են իրենց ընկերների ու հանդիսատեսների հետ:
Թիզերը, որտեղ տեսարաններ են կոմպիլացված Մակրոնի մասնակցությամբ նկարահանումներից եւ նկարահանման հարթակում նրա գործընկերների տպավորությունները, զետեղված է France2 հեռուստաալիքի կայքում: «Մենք գիտեինք, որ նա մեր սերիալի ֆանատն է, … եւ նրան առաջարկեցինք խաղալ մեզ հետ»,-պատմում է դերասան Ադդա Աբդելին:
Նկարահանումների համար Ֆրանսիայի առաջին տիկինն ընտրել է երկնագույն կոստյումը, որով ավելի վաղ նա հայտնվել է հանրությանը: Նա նույն հանդերձով էր 2017 թվականի մայիսի 14-ին՝ երկրի նախագահի պաշտոնում իր ամուսնու երդմնատվության արարողության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: