ԵԽԽՎ-ն Հայաստանում մոնիտորինգ է սկսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում։

Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար։

Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպիսի Հայաստան է ժամանելու։

Արփինե Հովհաննիսյանը քննարկումների ժամանակ ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, ազատ խոսքի դեմ կիրառվող բռնաճնշումները, ՀՀ երկրորդ նախագահի, նախկին այլ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը։

Ի դեպ, հիշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, եւ եթե հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը պատրաստ է նաեւ խնդրի առնչությամբ բանաձեւերի նախագծեր շրջանառել եւ ընդունել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս