Բաժիններ՝

Համեղ պղպեղ՝ մարինացված 1 օրում

Բաղադրիչներ

1. Մաքրած պղպեղ – 300 գ
2. Կանաչի
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 5 ատամիկ
5. Կծու պղպեղ – 0.3 հատ
6. Ջուր – 500 մլ
7. Աղ – 1 ճ/գ
8. Շաքարավազ – 1.5 ճ/գ
9. Մեխակ – 3 հատ
10. Դափնու տերև – 2-3 հատ
11. Արևածաղկի սերմ – 1.5 ճ/գ
12. Քացախ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Պղպեղը կտրատել 4 մասի:

2. Մանր կտրատել կանաչին և սխտորը:

3. Կտրատել սոխը և կծու պղպեղը:

4. Աղով, շաքարավազով, համեմունքներով և ձեթով ջուրը եռացնել մոտ 2 րոպե:

5. Թասի մեջ շարել պղպեղը, սոխը, կանաչին, սխտորը և խառնել:

6. Վրան լցնել մարինադը, ավելացնել քացախը:

7. Մեկ օր պահել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս