
Սիլվեստր Ստալոնեն շուտով ձեռնամուխ կլինի Ռեմբոյի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանմանը

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյի մասին հերթական ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին դերասանը հայտնել է իր Instagram-ում։
«Շուտով ձեռնամուխ եմ լինելու նկարահանումներին եւ շատ հուզված եմ: Աշխարհը, հնարավոր է, փոխվում է, բայց ոչ նա»,-գրել է դերասանը՝ զետեղելով «Рэмбо IV» (2007 թ.) կինոնկարից իր հերոսի լուսանկարը:
«Ոչինչ էլ ավարտված չէ»,-գրել է նա՝ օգտագործելով իր հերոսի հայտնի արտահայտություններից մեկը: Նոր ժապավենը կլինի կինոէպոպեայի՝ թվով հինգերորդ մասը: Առաջին ֆիլմը՝ «Ռեմբո. Առաջին արյունը», նկարահանվել է 1982 թվականին: Ռեժիսոր Թեդ Կոտչեֆի՝ 15 մլն դոլար բուջեով ժապավենը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 125,2 մլն դոլար, հաղորդվել է ՏԱՍՍ-ը: