
«Ես միշտ ասել եմ, որ մի օր կդառնամ «Ինտերի» մարզիչը». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ ուզում է աշխատել «Ինտերում»: Ավելի վաղ Նատալյա Սիմեոնեն՝ մասնագետի քույրը, վստահություն էր հայտնել, որ եղբայրն անպայման կգլխավորի միլանյան ակումբը:
«Իտալիայի լրագրողները հաճախ են այդ հարցը տալիս: Եվ ես միշտ ասել եմ, որ մի օր կդառնամ «Ինտերի» մարզիչը, ինձ դուր է գալիս նման հնարավորությունը: Բայց հիմա նրանք մարզիչ ունեն, ով շատ լավ է աշխատում: Իսկ ես աշխատանքի փառահեղ ժամանակահատվածում եմ «Ատլետիկոյում»:
Դա տեղի կունենա, երբ տեղի կունենա: Մինչև «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտը դեռ շատ ժամանակ կա: Դեռ երկու տարի»,- Սիմեոնեին է մեջբերում Football-Italia-ն:
Սիմեոնեն հանդես է եկել «Ինտերի» կազմում 1997-1999թթ.:
Արգենտինացի մասնագետի համաձայնագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը