
Սմբուկը՝ լոլիկով. ստուգված բաղադրատոմս ձմեռվա համար

Բաղադրիչներ
1. Լոբի – 1 բաժակ
2. Սմբուկ – 5 հատ
3. Սոխ – 100 գ
4. Լոլիկ – 1 հատ
5. Տոմատի հյութ – 1 բաժակ
6. Բուսայուղ – 150 մլ
7. Շաքարավազ – 1 թ/գ
8. Քացախ – 2 ճ/գ
9. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը մաքրել և կտրատել: Տապակել:
2. Սոխը և լոլիկը մանր կտրատել և տապակել:
3. Լոբին նախապես 5-6 ժամով թրջել, հետո եփել:
4. Խառնել բանջարեղենը, ավելացնել շաքարավազը, աղը, բուսայուղը և լավ խառնել:
5. Ավելացնել տոմատի հյութը և եփել ցածր կրակի վրա 15-20 րոպե:
6. Հետո ավելացնել լոբին և եփել ևս 10 րոպե:
7. Լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը