
Հայտարարվել է «Դոկտոր Ովի» նոր եթերաշրջանի թողարկման ամսաթիվը

BBC ալիքը նշել է «Դոկտոր Ովը» ժողովրդավականություն վայելող սերիալի 11-րդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը։
Առաջին էպիզոդն ստացել է «Կինը, որն ընկել է Երկրի վրա» անվանումը: Տասնմեկերորդ եթերաշրջանը սերիալի համար կնշանավորվի նրանով, որ շոուի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դերակատարը կլինի կին՝ դերասանուհի Ջոդի Ուիթաքերը:
Հիշեցնենք, որ դա սերիալին վերաբերող միակ փոփոխությունը չէ: 2009 թվականից ի վեր առաջին անգամ փոխարինվել է շոուի գլխավոր սցենարիստը եւ պրոդյուսերը: Այժմ Սթիվեն Մոֆաթի տեղն զբաղեցրել է Քրիս Չիբնելը, որն Ուիթաքերի հետ աշխատել է «Սպանություն լողափին» ժապավենի վրա: Մոֆաթից առաջ ծրագրի շոուրաները Ռասել Թ.Դեւիսն էր:
https://twitter.com/bbcdoctorwho/status/1037309410408902656?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1037309410408902656&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F946261.html