Բաժիններ՝

Ընձառյուծը նետվել է շան վրա, բայց նա հակահարված է տվել. զարմանալի տեսանյութ

Ականատեսները տեսախցիկով նկարահանել են ընձառյուծի եւ շան միջեւ արտասովոր բախումն անտառում, եւ կարելի է միայն նախանձել շան համարձակությանը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է ճանապարհին պառկել Հնդկաստանի սաֆարի-բնայգու տարածքում պատահաբար հայտնված շունը: Նա փակել էր այցելուների ճանապարհը եւ նրանց թույլ չէր տալիս անցնել: Իսկ ճանապարհից ձախ, թփերի մեջ թաքնվել էր ընձառյուծը:

Նա որոշ ժամանակ սպասելուց հետո կտրուկ շարժումով նետվում է շան վրա, սակայն սա հասցնում է հակազդել եւ չհայտնվել գիշատչի ճանկերում: Շունն սկսում է անդադար հաչել ընձառյուծի վրա, որը մեխվածի պես կանգնած է, ասես, ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է այնտեղ տեղի ունենում:

https://www.youtube.com/watch?v=Cmfav-73Pek

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930