Ինչու է հարկավոր շագանակագույն բրինձ օգտագործել
Սպիտակ բրնձի համեմատ՝ շագանակագույնն ավելի քիչ է մշակման ենթարկվում, ինչի արդյունքում այն չի կորցնում իր հատկությունները՝ բջջանյութ, սպիտակուցներ, B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում և այլն: Med2.ru-ի հաղորդմամբ՝ շագանակագույն բրնձի ներառումը սննդակարգ կարող է օգտակար լինել առողջությանը:
Իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն դրա ավելորդ քանակը վնասում է արյունատար անոթներին՝ մեծացնելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Շագանակագույն բրինձը կարող է օգնել դուրս բերել «վատ» խոլեստերինը: Բացի այդ՝ բրինձը բջջանյութ է պարունակում, որը նպաստում է նյութափոխանակությանը:
Ճիշտ ընտրություն բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ցելակիայով: Սա աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում դիտվում է գլյուտենի անտանելիություն: Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակում է ձավարեղենի մեծ մասը: Երբ այս նյութը հայտնվում է օրգանիզմում, դիտվում են մի շարք խանգարումներ:
Պաշտպանում է ոսկորների առողջությունը: Մագնիումը, վիտամին D-ն և կալցիումն ամենակարևոր նյութերից են, որոնք անհրաժեշտ են առողջ և ամուր ոսկորներ ունենալու համար: Այս սննդարար նյութերը կարող եք ստանալ շագանակագույն բրնձի օգտագործման արդյունքում:
Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Մեծ քանակով սննդային մանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս հագեցածության զգացում ունենալ: Շագանակագույն բրինձը հարուստ է սննդային մանրաթելերով: Դրա գլիկեմիկ ինդեքսը շատ ավելի ցածր է, քան սպիտակ բրնձինը: Դա նշանակում է, որ արյան մեջ շաքարի մակարդակը դանդաղ է բարձրանում:
Նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Շագանակագույն բրինձը կարող է օգնել հավասարակշռել շաքարի մակարդակը:
Պաշտպանում է երիկամները: Շագանակագույն բրինձը միզամուղ հատկություն ունի, օգնում է դուրս բերել կալցիումի ավելորդ քանակը մեզից:
Հարուստ է ֆիտոնուտրիետներով: Սրանք նյութեր են, որոնք հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում:
Օգտակար է հիպերտոնիայով տառապողներին: Նատրիումը նպաստում է արյունատար անոթների նեղացմանը, մեծացնում սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը: Շագանակագույն բրինձը քիչ քանակով նատրիում է պարունակում, ինչը նշանակում է, որ կարող է օգտագործվել մարդկանց կողմից, ովքեր տառապում են հիպերտոնիայով:
Նպաստում է սիրտ-անոթային համակարգի առողջությանը: Շագանակագույն բրինձը դրական ազդեցություն է ունենում արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի կարգավորման վրա: Այս գործոնները կարևոր դերակատարում ունեն սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման առումով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը