
Բահամյան կղզիներում դայվերը հիպնոսացրել է շնաձկանը

Լի Կոբ անունով դայվերը ցուցադրել է ծովային գիշատիչներին մեկ անգամ դիպչելով քնեցնելու իր ունակությունը։
Նա մի խումբ ակվալանգիստների հետ ջրի մեջ է սուզվել Բահամյան կղզիների շրջանում: Շնաձուկը լողալով մոտեցել է տղամարդուն եւ նրան դիպչելուց հետո անշարժացել, իսկ Լիին հաջողվել է բռնել նրա քթից:
Տեսանյութը թեժ քննարկումներ է առաջացրել Ցանցի օգտատերերի շրջանում: Նրանցից ոմանք ներկայացված կադրերում տեսել են խաբեություն՝ դանդաղեցված նկարահանման ռեժիմի կիրառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: