
Ավստրալիայում կոալան մեկ օրում երեք անգամ մտել է նույն դեղատունը

Ավստրալական Պորտլենդ քաղաքում կոալան մտել է դեղատուն, զբոսնել դարակաշարերի միջով, բայց աշխատակիցները նրան դռնից դուրս են քշել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Բայց բանը դրանով չի ավարտվել: Կոալան փախել է կայանատեղի, բայց դեղատանն այնպես էր նայում, ասես մտադրվել է եւս մեկ անգամ այնտեղ թափանցել: Եվ դա նրան հաջողվել է:
Բայց հերթական փորձից հետո դեղատան աշխատակցուհին կենդանուն դուրս է քշել աշխույժ երթեւեկությամբ փողոց: Բարեբախտաբար, դեղատան այցելուները կոալային ծածկել են տուփով, եւ այնտեղ նա սպասել է փրկարարի ժամանմանը, որը նրան տեղափոխել է անտառ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: