
Մարդիկ ստիպված են եղել փրկել առյուծին, որի վրա հարձակվել էին կատաղած էգ առյուծները

Սաֆարի-բնայգու այցելուներն ականատես են դարձելզարհուրելի տեսարանի՝ ինչպես են էգ առյուծներն անհասկանալի պատճառով գրոհում արուի վրա եւ քիչ էր մնում՝ սպանեին նրան։
Այդ սարսափազդու միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի West Midland սաֆարի-բնայգում: Կադրերում երեւում է, թե ինչպես են բազմաթիվ էգերը շրջապատում միակ արուին, ինչից հետո էգերը ժանիքներն ու ճանկերը խրում են նրա մարմնի մեջ:
Նրանց գազանային գրոհը տեւում է մոտավորապես մեկ րոպե, ինչից հետո ընդհարմանը ստիպված են լինում միջամտել սաֆարի-բնայգու աշխատակիցները:
https://www.youtube.com/watch?v=82lIS5xlsD8