Բուրավետ և համեղ ուտեստ ձմեռվա համար. սմբուկը սխտորով
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 5 կգ
2. Բուսայուղ – 0.5 լ
3. Աղ – 500 գ
4. Սխտոր – 150 գ
Մարինադի համար
1. Ջուր – 5 լ
2. Քացախ (9%) – 200 մլ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը կտրատել, աղ ցանել, խառնել և թողնել մոտ 1 ժամ:
2. Հետո լավ լվանալ և լցնել եռացող մարինադի մեջ, եփել 7-10 րոպե:
3. Մարինադը թափել:
4. Տաք սմբուկին ավելացնել բուսայուղը և մանր կտրատված սխտորը:
5. Խառնել և լցնել ստերիլ բանկաների մեջ:
6. Փակել, շրջել և փաթաթել մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը