
«Կարևոր է, որ Մարտի 1-ի քննությունն իրականացվի իրավունքի գերակայության շրջանակներում». Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի հայտարարություններին պետք է արձագանքի Հայաստանի կառավարությունը, ոչ թե ԱՄՆ դեսպանը:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց դեսպանը: