Բաժիններ՝

Քարահունջի հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:01-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքի հրդեհը մարվել է:

Ինչպես տեղեկացրել էին լրատվական ծառայությունից, Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել րէ ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ և ծառեր: Հրշեջ-փրկարարների և գյուղի բնակիչների կողմից սահմանվել ր հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս