Բաժիններ՝

Միրեյ Մաթյոն Ռուսաստանում արժանացել է մշակույթի բնագավառում պատվավոր պրոֆեսորի կոչման

Ֆրանսիական էստրադայի լեգենդ,երգչուհի Միրեյ Մաթյոն արժանացել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի «Պատվավոր պրոֆեսոր մշակույթի բնագավառում» կոչմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն

Միրեյ Մաթյոյի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Ակադեմիական պատվավոր պատմուճանը երգչուհուն հանձնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը:

«Կեցցե Ռուսաստանը, կեցցե Ֆրանսիան: Այսօրվա պարգևը ինձ հպարտանալու առիթ է տալիս»,- ասել է Մաթյոն:

Տիտղոսը շնորհվել է գիտական խորհրդի որոշմամբ՝ «միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ակնառու նվաճումների, կյանքի ակտիվ դիրքորոշման, ֆենոմենալ երաժշտական տաղանդի համար, որը զգալի ազդեցություն ունի երիտասարդների մարդասիրական աշխարհայացքի ձևավորման վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930