Բաժիններ՝

Արգենտինայի նախագահը հայտարարել է նախարարությունների թվի շուրջ 2 անգամ կրճատման մասին

Արգենտինայի նախարարությունների թիվը շուրջ 2 անգամ կկրճատվի` բյուջեի ծախսերի փոքրացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով սեպտեմբերի 3-ին հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի արած հայտարարությանը:

«Ես նախարարությունների թիվն առնվազն 2 անգամ կրճատելու որոշում եմ ընդունել»,- ասել է նա:

Հանրապետության ղեկավարը նաև հայտարարել է արտահանման վճարներն ավելացնելու ծրագրերի մասին:

Գործադիր համակարգում փոփոխություններն արվել են Արգենտինայի իշխանության ձեռնարկած բյուջետային ծախսերի կրճատման ֆոնին:

Մայիսին Բուենոս Այրեսն ստիպված էր օգնության համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամ այն բանից հետո, երբ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ազգային արժույթն արժեզրկվել է 25%-ով: Ներկա պահին տարվա սկզբի համեմատ պեսոյի փոխարժեքը նվազել է ավելի քան 50%-ով: Պեսոյի կտրուկ արժեզրկման պատճառով կառավարությունը խոստովանել է, որ գնաճը կանցնի նախատեսված 15%-ի շեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս