![](/banners/BeFunky-design.jpg)
ԲՀԿ-ն չի քննարկել ԱԺ-ի ինքնալուծարման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Miqael-Melqumyan-2.jpg)
«Նախ՝ պետք է տեքստը տեսնենք, թե ինչ տեքստի մասին է խոսքը։ Տարբեր տարբերակներ կան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթ է նախապատրասվում, որպեսզի ԱԺ-ն կարողանա ինքնալուծարվել՝ առանց վարչապետի հրաժարականի։
Ըստ նրա՝ դեռ վաղ է դրա մասին խոսել, երբ կներկայացվի տարբերակը, կքննարկեն ու կանդրադառնան այդ հարցին. «Մեր կուսակցությունում այդ հարցերի շուջ որևէ քննարկում չի եղել, հենց առարկայական կլինի տեքստ, որտեղ կա նշված, թե ինչի մասին է խոսքը, նոր կքննարկենք»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պատճառ ունի ԱԺ-ին չվստահելու համար, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Քաղաքականությունը ճշգրիտ հաշվարկների արվեստ է։ Կլինի ռեալ տարբերակ, նոր կքննարկենք»։