Բնավորությունը՝ ըստ ձեռքերի. ձեռքերի շարժումները կպատմեն ձեր մասին
Թեստ, որը կբացահայտի բնավորության առանձնահատկությունները:
1. Երկու ձեռքերի մատները խաչեք: Ո՞ր մատն է վերևում:
Աջ՝ А
Ձախ՝ Б:
2. Մտքում թիրախ պատկերացրեք, կենտրոնացրեք աչքերից մեկը, նշան բռնեք: Ո՞ր աչքն եք կենտրոնացրել:
Աջ՝ А
Ձախ՝ Б:
3. Ձեռքերը խաչեք կրծքավանդակի մոտ: Ո՞ր ձեռքն է վերևում գտնվում:
Աջ՝ А
Ձախ՝ Б:
4. Ծափահարեք: Ո՞ր ձեռքն է վերևում:
Աջ՝ А
Ձախ՝ Б:
Ինչպե՞ս մեկնաբանել թեստի արդյունքները:
«АААА» Վկայում է կոնսերվատիզմի մասին: Մարդը միշտ ձգտում է ճիշտ վարվել, վախենում է ամեն նոր բանից:
«АААБ» Այս մարդկանց համար դժվար է պատասխանատվություն ստանձնել որոշումներ կայացնել: Նրանք մշտապես կասկածում են՝ արդյոք իրենց որոշումները ճիշտ են, թե ոչ:
«ААБА» Պերճախոս են: Կարողանում են ճիշտ մոտեցում գտնել յուրաքանչյուրին:
«АБББ» Հավատում են միայն իրենց ուժերին, սովոր չեն հույս դնել որևէ մեկի աջակցությանը:
«ААББ»Լավատես են, ցանկացած իրավիճակում միայն դրականն են տեսնում:
«АБАА» Ինտուիտիվ զգում են վտանգը, հեշտությամբ են շրջանցում բոլոր տհաճ իրավիճակները:
«АБАБ» Շրջապատը կործանարար ազդեցություն է ունենում այս մարդկանց վրա: Նրանք սովոր են հավատալ ամենին, ինչ լսում են:
«БББА» Էմոցիոնալ են, չեն սիրում մի տեղում նստել:
«БААА» Կարողանում են և սիրում են ուրախանալ՝ շատ չանհանգստանալով վաղվա օրվա համար:
«БААБ» Նուրբ են, ռոմանտիկ, անզգուշությամբ նետված մի բառը կարող է նեղացնել նրանց:
«ББАА» Միանգամից մի քանի գործ են սկսում և հազվադեպ են որևէ մեկն ավարտին հասցնում:
«ББАБ» Յուրօրինակ մտածողություն ունեն:
«ББББ» Առողջ եսասիրությունը ոչ ոքի չի վնասում: Այս մարդիկ կարողանում են զգալ նուրբ սահմանը, որը չի կարելի անցնել: Սա նրանց փրկում է ճակատագրական սխալներից:
«БАББ» Սիրում են միայնություն, շատ ժամանակ են հատկացնում սեփական անձը ճանաչելուն:
«БАБА» Վառ արտահայտված լիդերի հատկություններ ունեն: Դժվարությունների առաջ կանգ չեն առնում:
«АББА» Ապրում են հաճույքի համար, ձգտում են իրենց չծանրաբեռնել ուրիշների խնդիրներով:
Նյութը blacklogoic.me-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը