«Միշտ եղել եմ «Լիվերպուլի» երկրպագու, բայց ԱՊԼ-ն կհաղթի «Մանչեսթեր Սիթին»». Սվեն-Յորան Էրիքսեն
Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիքսենը խոստովանել է, որ միշտ եղել է «Լիվերպուլի» երկրպագու: Շվեդն ավելի վաղ գլխավորել է «Մանչեսթեր Սիթին»:
«Ես միշտ եղել եմ «Լիվերպուլի» երկրպագուն: Ես կարող եմ դա խոստովանել հիմա, իսկ ավելի վաղ, իհարկե, ես չէի կարող այդ մասին խոսել: Բայց ես միշտ աջակցել եմ «Լիվերպուլին» իմ պատանեկության ժամանակներից:
Իմ հայրը նույնպես եղել է «Լիվերպուլի» երկրպագու: Նա հիմա 90 տարեկան է և երկրպագում է «Լիվերպուլին»: Բայց ես կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ն կհաղթի «Մանչեսթեր Սիթին»»,- Էրիքսենի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը