Բաժիններ՝

Ալեք Բոլդուինը չի նկարահանվելու Ջոկերի մասին նոր ֆիլմում. USA Today

Դերասան Ալեք Բոլդուինը չի կատարելու Բեթմենի հոր դերը Ջոկերի մասին ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի նոր ֆիլմում: Այդ մասին արտիստը օգոստոսի 29-ին հայտնել է USA Today թերթին: «Ես չեմ մասնակցելու այդ ֆիլմի վրա կատարվող աշխատանքին»,- հայտարարել է նա հրատարակությանը: Թերթի տվյալներով՝ Բոլդուինը որպես պատճառ է նշել գրաֆիկի հետ կապված խնդիրները:

«Վստահ եմ, որ կան եւս 25 տղաներ, որոնք կկարողանան կատարել այդ դերը»,- հավելել է դեռրասանը: Variety հանդեսը օգոստոսի 27-ին հայտնել է, որ Բոլդուինն արդեն պարտավորագիր է ստորագրել Warner Brothers կինոընկերության հետ, որն զբաղվում է կինոնկարի արտադրությամբ: Ջոկերի մասին ֆիլմի նկարահանումները պլանավորված է սկսել այս տարվա սեպտեմբերին:

Ջոկերի դերակատարը, ինչպես նշում է հանդեսը, լինելու է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը լայն հասարակայնությանը հայտնի է Հռոմի Կոմոդա կայսեր դերով Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմում (2000 թ.): Ռեժիսոր Ֆիլիփսը, ի թիվս այլ ֆիլմերի, նկարահանել է «Տղաների հավաքույթ՝ Վեգասում» կատակերգությունը (2009 թ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս