
Ռոնալդուի որդին սկսել է մարզվել «Յուվենթուսի» ակադեմիայում

Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը սկսել է մարզվել «Յուվենթուսի» ակադեմիայում:
Նա միացել է թուրինյան ակումբի մինչև 9 տարեկանների խմբին:
Նախկինում Ռոնալդուն ասել էր, որ ցանկանում է, որ իր որդին դառնա ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը նշել է, որ իր որդին շատ մրցունակ է և շատ նման է իրեն երիտասարդ ժամանակ:
«Ես միշտ աջակցում եմ նրան, և ես ցանկանում եմ, որ Կրիշտիանու կրտսերը դառնա ֆուտբոլիստ: Նա լավ վիճակում է, արագ է, ունի հմտություններ, նա կարող է լավ հարվածել: Բայց վերջում նա պետք է որոշում կկայացնի: Նա դեռ երիտասարդ է, չեմ ուզում ճնշում գործադրել նրա վրա: Բայց իմ երազանքն է, որ իմ որդին դառնա ֆուտբոլիստ»,- նշել էր Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան