
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները կարծում են, որ Մոուրինիոյին կհեռացնեն «Բերնլիին» պարտվելուց հետո, և քննարկում են Զիդանին

Մոուրինիոյի վրա ճնշումն ավելի է աճում: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և անձնակազմը քննարկում են Ժոզեի հնարավոր հեռացումը արդեն «Բերնլիի» հետ խաղից հետո:
«Նրանք մտածում են, որ Ժոզեին շուտով կհեռացնեն: Ոմանք ենթադրում են, որ հեռացումը տեղի կունենա, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Բերնլիին»: Մյուսները կարծում են, որ Մոուրինիոյին կհեռացնեն մինչև դեկտեմբեր:
Մենք այդպիսի բան արդեն տեսել ենք, նման իրավիճակներ եղել են: Ակումբն իր աջակցությունն է հայտնել Ժոզեին, բայց բոլորը տեսան, թե ինչ եղավ վան Գալի հետ: Ֆուտբոլիստներն արդեն քննարկում են Զիդանի հնարավոր նշանակումը»,- պատմել է ակումբի աղբյուրը Daily Mail-ին տված հարցազրույցում:
3 տուրերից հետո «Կարմիր սատանաները» 13-րդ տեղում են: Նրանք տարել են 1 հաղթանակ և կրել 2 պարտություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը