Բաժիններ՝

Տղամարդը մայրություն է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը՝ տեսանյութով

Մինչ բոլորը կատուներ, շներ եւ թութակներ են պահում, այս տղամարդը հոգ է տանում կենգուրուների մասին, որոնք նրան անպատմելի շատ են սիրում:

Բոլորին հայտնի են ավստրալական նշանավոր կենդանիները, որոնք հաճախ ծիծաղելի եւ զարմանալի տեսանյութերի հերոսներ են դառնում Համացանցում: Այո՛, խոսքը մեծ, հզոր եւ նույնիսկ վտանգավոր կենգուրուների մասին է:

Մինչ Ավստրալիայում թափ է առնում դրանց որսը հանուն մսի ու մորթու, Քրիս Բառնսը, ընդհակառակը, փրկում է նրանց կյանքը: Նա խնամում եւ մայր է դառնում կենգուրուների այն բոլոր ձագերի համար, որոնք մայրերից զրկվել են վարորդների անզգուշության պատճառով։

Քրիսը ձագերին անուններ է տալիս, կերակրում է նրանց, պատրաստում է պարկեր, որտեղ նրանք կարող են թաքնվել ինչպես իրենց մոր մոտ եւ շատ այլ բաներ: Իսկ կենգուրուները նրան խենթորեն սիրում են եւ ամբողջ օրը նրա հետեւից ընկած գնում: Երբ նրանք մեծանում են, նրանց մեջ կարող է ագրեսիա ի հայտ գալ, բայց կենգուրուներն իրենց փրկչին, միեւնույն է, վնաս չեն տա:

«Мама» для кенгуру

Вы готовы увидеть самое милое семейство Австралии? ?

Gepostet von ТОК am Dienstag, 28. August 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս