
Մեկուկես տասնյակ առյուծներ են հայտնվել ճանապարհին

Հարավային Աֆրիկայի Քրյուգերի ազգային բնայգում սաֆարիի մասնակիցը տեսանյութ է նկարահանել, որտեղ պատկերված է, թե ինչպես իր կողքի ճանապարհով անցել առյուծների խումբը: Հոլովակը հրապարակված է Kruger Sightings-ի YouTube-ալիքում։
Ճանապարհորդ Ռեմ Գոյելը պատմել է, որ առյուծների խմբին, որում եղել է մոտավորապես 15 առյուծ, հանդիպել է վաղ առավոտյան, երբ բնայգում այլ մեքենաներ դեռ չկային: «Դա անհավանական էր: Մեր բախտը բերեց, որ առյուծներն անցան մեր կողքով»,-խանդավառությամբ ասել է նա:
Բայց արդեն մի քանի րոպե անց կենդանիները հեռացան ճանապարհից հայտնված ավտոմեքենաների պատճառով: Տեսանյութին կից նկարագրությունից կարելի է եզրակացնել, որ բնայգու այցելուներին առաջին անգամ է հաջողվել ճանապարհին տեսնել եւ նկարահանել առյուծների այսչափ մեծաքանակ խմբի: