
««Տոտենհեմից» կրած պարտությունն անհավանական է: Մենք դրան արժանի չէինք». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է մրցաշրջանի անհաջող մեկնարկը:
«Պետք է արձագանքենք: Հեշտ չի լինի, բայց սա մրցաշրջանի սկիզբն է: Ավելի լավ է սկսել վատ և հաջողությամբ ավարտել մրցաշրջանը, քան հաջողությամբ սկսել և վատ ավարտել:
«Տոտենհեմից» կրած պարտությունն անհավանական է: Մենք դրան արժանի չէինք:
Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել և չմտահոգվենք: Անհրաժեշտ է աշխատել: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և չենք հանձնվում:
Երկրպագուները մեզ առաջ էին մղում և իսկապես աջակցում էին մեզ: Ես շատ եմ ցավում նրանց համար, ես շատ նեղված եմ, մենք ուզում էինք ավելի լավ խաղալ: Ես կարծում եմ, որ մենք արժանի չէինք այս պարտությանը»,- ասել է Պոգբան:
Սիրարփի Աղաբաբյան