
Կրակոտ կին օդաչուները Kiki Challenge են պարել շարժվող ինքնաթիռի մոտ. տեսահոլովակ

Նույնիսկ օդաչուներին է անհրաժեշտ երբեն հանգստանալ իրենց պարտականություններից եւ փոքր-ինչ զվարճանալ՝ ուրախացնելով Համացանցի օգտատերերին: Արդեն մի քանի ամիս է, ինչ Համացանցում բոլորը՝ մեծից փոքր, զետեղում են տեսահոլովակներ շարժվող մեքենայի մոտ պարերով, ինչը հայտնի Kiki Challenge-ի պարտադիր բաղադրիչն է:
Ըստ կանոնների՝ հարկավոր է պարել ռեփեր Դրեյքի “In My Feelings” երգի ներքո, որտեղ նա սեր է խոստովանում իր ընկերուհի Կիկիին, որտեղից էլ ծագում է չելենջի անվանումը: Սակայն մեքսիկացի հայտնի կին-օդաչու Ալեխանդրա Մանրիկեսը որոշել է ավելի հեռուն գնալ. իր գործընկերուհու հետ նա պարել է ուղղակի շարժվող ինքնաթիռի կողքին։
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են տիկնայք իջնում աստիճաններով, ինչից հետո ամեն ինչ խցիկով նկարահանող մարդը շարժման մեջ է դնում ինքնաթիռը եւ միացնում երգը: Դրանից հետո կրակոտ մսքսիկուհիներն սկսում են պարել: Տեսահոլովակը հրապարակված է Twitter սոցիալական ցանցում, որտեղ մեկ օրում այն դիտել են արդեն ավելի քան 50 հազար անգամ:
https://www.youtube.com/watch?v=l86bZPxQ7Q8