Բաժիններ՝

Փորի ճարպից ազավելու արդյունավետ միջոց է առաջարկվել

Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիական պոլիտեխնիկական համալսարանի աշխատակցուհի գիտությունների դոկտոր Քարի Փիլոլան ACSM՚s Health & Fitness Journal հանդեսի համար գրված հոդվածում պատմել է, թե ինչպես ազատվել փորի շրջանում ճարպակալումից։

Բջջանյութի մեծ պարունակությամբ եւ հագեցած ճարպերի ցածր մակարդակով սննդակարգը կօգնի կանխելու որովայնային ճարպակալումը կամ պայքարելու դրա դեմ, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկ է գոյանում փորի շրջանում եւ իրանի վերին մասում, ասված է հոդվածում:

Անհրաժեշտ է ավելացնել բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձավարեղենի գործածումը եւ ըստ հնարավորին օրաբաժնից վերացնել ճարպոտ միսը, խմորեղենը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները:

Սնվելու այս ոճը կնպաստի նվազեցնելու զանազան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նշում է աշխատության հեղինակը:

Ըստ որում Փիլոլան ընդգծել է, որ համապիտանի «հրաշք-սննդակարգ» կամ կենսաակտիվ հավելումներ գոյություն չունեն, որոնք օգնեին ազատվելու փորի ճարպակալումից: Նա նաեւ նշել է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների կարեւորությունը որովայնային ճարպակալման դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս