Բաժիններ՝

Քվենտին Տարանտինոն նոր դերասանների է գտել իր ապագա ֆիլմի համար

Ռեժիսորի նոր ժապավենում նկարահանվելու են Լինա Դանեմը, Օսթին Բաթլերը, Լորենցա Իզոն, ինչպես նաեւ Մայա Հոուքը:

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ինքը եւս չորս դերասանների է գտել իր նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար: Մինչ այդ հայտնի էր, որ դերակատարներից մեկը լինելու է Մարգո Ռոբին, որը հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից:

Քվենտին Տարանտինոյի նոր կինոժապավենում նկարահանվելու են ամերիկացի դերասանուհի եւ սցենարիստ Լինա Դանեմը, ամերիկացի դերասան, մոդել եւ երգիչ Օսթին Բաթլերը, ԱՄՆ-ից դերասանուհի Մայա Հոուքը, ինչպես նաեւ չիլիացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Լորենցա Իզոն:

Ապագա ֆիլմի սյուժեն ծավալվում է դերասանուհի Շերոն Թեյթի (դերակատարը Ռոբին է) սպանության շուրջ: Սպանությունը 1969 թվականին կատարել են Չառլզ Մենսոնի ելուզակախմբի անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս