Բաժիններ՝

«Երբեք չէի լսել Գենդուզիի մասին». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իր ակումբակից Մաթեո Գենդուզին հաճելիորեն զարմացրել է իրեն:

ԱՊԼ-ի 3րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:1) 19-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը դաշտ դուրս եկավ «Արսենալի» հիմնական կազմում:

Ըստ Հենրիխ Մխիթարյանի խոսքերի՝ Գենդուզին արժանի էր առաջին րոպեներից դաշտ դուրս գալ:

«Ազնվորեն ասած, ես երբեք չէի լսել Գենդուզիի մասին: Ես երբեք չէի տեսել նրա խաղը:
Նա իսկապես տպավորեց ինձ առաջին մարզման ժամանակ: Մենք բոլոր ասացինք. «Այս տղան շատ լավն է, նա կարող է շատ օգտակար բան անել մեր ակումբի համար»:

Երբ մարզիչը որոշեց նրան դաշտ դուրս բերել հիմնական կազմում հենց առաջին խաղին, ես համամիտ էի շարզչի հետ, որովհետև Մաթեոն արժանի էր դրան»,- ասել է Մխիթարյանը:
Գենդուզին «Վեսթ Հեմի» դեմ խաղում անցկացրեց 55 րոպե, որից հետո նրան փոխարինեց ևս մեկ նորեկ՝ Լուկաս Տորեյրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031