
Ինչու են լավ աշխատակիցները հեռանում

Եթե դուք կորցնում եք լավ աշխատակիցների, ապա ուշադրություն դարձրեք նրանց անմիջական ղեկավարներին:
Կան, իհարկե, շատ պատճառներ, սակայն գլխավոր պատճառը պետք է փնտրել հենց այստեղ։ Անմիջական ղեկավարն է պատճառը թե՛ այն բանի, որ լավ մասնագետները մնում են և կայացնում ընկերությունը, թե՛ նրա, որ հեռանում են՝ իրենց հետ տանելով կուտակած փորձը, գիտելիքներն ու կապերը։
«Մարդիկ հեռանում են ղեկավարներից, այլ ոչ թե ընկերությունից,- իրենց հետազոտության մեջ ասում էին Մարկուս Բեքինգհեմը (Marcus Buckinggham) և Քըրթ Քոֆմանը (Curt Coffman),- Որքան շատ գումար է ծախսվում լավ մասնագետներին պահելու համար՝ ավելի բարձր աշխատավարձ, փաթեթներ, արտոնություններ, վերապատրաստումը… Ու վերջում պարզ է դառնում, որ խնդիրը կապված էր մենեջերի հետ»:
Վարձատրությունն, իհարկե, կարևոր է։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատողի ամենակարևոր պահանջը կապված է ոչ թե փողի, այլ վերաբերմունքի հետ՝ ինչպես են իր հետ հետ վարվում և ինչպես են իրեն գնահատում։
Իսկ դա մեծապես կախված է հենց անմիջական ղեկավարից: