Բաժիններ՝

Կանխազգացումը միշտ առաջին միտքն է

Կանխազգացման նկատմամբ միշտ էլ հակասական վերաբերմունք է եղել: Այն, ինչին չի կարելի ձեռք տալ ու գիտականորեն բացատրել, բավականին խառը զգացումներ է հարուցում՝ հոռետեսությունից մինչև թրթրռոց: Որոշ մարդիկ ժխտում են դրա գոյությունը, իսկ ուրիշներն էլ համարում են, որ դա լավ մտածված գործողությունների պլան է, որին գումարվում է նաև հաջողությունը:

Ենթադրենք, որ կանխազգացում գոյություն ունի, ու փորձենք հասկանալ, թե երբ է պետք կամ պետք չի դրան հետևել:

Որոշ մարդիկ կանխազգացումը շփոթում են վախի հետ: Նրանց համար պարզապես սարսափելի է, քանի որ նրանք ասում են, թե իրենց կանխազգացումն իրենց հուշում է, որ դա անել չի կարելի: Շատ դեպքերում այդպիսի մարդը պարզապես վախենում է, կամ նա բավարար ինֆորմացիա չունի: Այդ պատճառով էլ դա վերագրվում է կանխազգացմանը:

Ինչպես տեսնում ենք, ծայրահեղ դժվար է կանխազգացումը տարբերել այլ զգացումներից, և պետք է այն ինչ-որ կերպ դարձնել ավելի տեսանելի և շոշափելի:
Կանխազգացումը 4 հենք ունի, այդ պատճառով էլ դրանցից յուրաքանչյուրը դիտարկենք առանձին-առանձին:

Կարդացեք նաև

1. Վստահություն:
Եթե դուք զգում եք, որ չեք կարողանում վստահել մարդուն, շատ հավանական է, որ դա ճիշտ զգացողություն է: Այստեղ հարցը միայն կանխազգացումը չէ: Մարդու ուղեղը հաշվարկում է զրուցակցի, նրա վարքուբարքի, կեցվածքի, պահելաձևի ու ժեստերի մասին ինֆորմացիան: Իսկ եթե դուք հնարավորություն չունեք մարդուն դեմ առ դեմ տեսնելու , ապա այդ դեպքում օգնության է հասնում 6-րդ զգայարանը:

Շատ կարևոր է գիտակցել, թե հենց ինչ է խոսում ձեզ հետ ձեր ներսում՝ կանխազգացո՞ւմը, վա՞խը, կասկա՞ծը, թե՞ նախորդ փորձը: Երբ դուք հասկանում եք, թե ինչի հետ գործ ունեք, դուք անցում եք կատարում դեպի ուրիշ մակարդակ:

Կանխազգացումը հավատ ու նախազգացում է ենթադրում:

• Եթե դուք մարդկանց հետ շփման հսկայական փորձ ունեք, դուք առավելություն եք ստանում ծանոթություններից, և մարդիկ հազվադեպ են հիասթափեցնում ձեզ, ապա արեք այն, ինչը և արել եք նախկինում. վստահեք ձեզ և նրանց:

• Եթե ձեր վստահությունը հեշտ է չարաշահել անգամ այն դեպքերում, երբ ձեզ թվում է, թե ձեր առջև կարգին, պատվարժան անձնավորություն է, նշանակում է՝ դադարեք լսել ձեր ներքին ձայնին գոնե ժամանակավոր, քանի դեռ կանխազգացման հմտություն ձեռք չեք բերել և չեք կարողանում մի քանի րոպեների ընթացքում հասկանալ, թե ով է ձեր դիմացինը:

Կարդացեք սոցիալական հոգեբանության մասին գրքեր, հետևեք մարդկանց ու փորձեք հասկանալ, թե ինչու են նրանք ձեզ դուր գալիս, կամ ինչու՝ ոչ: Զարգացրեք էմպատիան և սոցիալական ինտելեկտը:

Այնպես որ, խորհուրդը բավականին պարզ է: Թղթի վրա գրեք կյանքի այն ոլորտների անվանումները, որոնցում դուք մեծ հաջողություններ եք գրանցել, ու հետևեք ձեր ինտուիցիային: Մնացած բոլոր ոլորտներում դուք պետք է շատ զգույշ լինեք ու մանրակրկտորեն վերլուծեք ցանկացած ինֆորմացիա: Երբ ինչ-որ բան ձեր հիացմունքն է հարուցում, ապա շատ հավանական է, որ դուք կկայացնեք ճիշտ ինտուիտիվ որոշումներ ու կհաջողեք:

2. Գործողություն:
Կանխազգացումն ավելի լավ է զարգանում գործողություններից ու որոշումներից հետո, քան մինչև դրանք: Այդ պատճառով էլ որոշումներ կայացրեք ու գործեք՝ ունկնդիր լինելով 6-րդ զգայարանին, այլ ոչ թե՝ քննադատեք ամեն ինչ ու ոչինչ մի արեք: Կատարեք առաջին քայլը և տեսեք, թե ինչ կլինի:

Եթե դուք ձեր ուղին եք սկսում բիզնեսում, դուք բացարձակապես ոչ մի կանխազգացում այդ ոլորտում չեք կարող ունենալ: Փորձեք ձեզ, սխալներ գործեք ու տեսեք, թե դրանք ձեզ ինչ են սովորեցնում: Շատ մարդիկ այդպես էլ չեն սկսում բիզնեսով զբաղվել միայն այն պատճառով, որ գիտեն օրինակներ, երբ իրենց ծանոթները կորցրել են մեծ գումարներ ու սնանկացել են: Նրանք չեն մտածում այն մարդկանց մասին, ում մոտ ամեն ինչ հաջողվել է: Այդ դեպքում նրանց միայն վախն է ղեկավարում:

Այդ պատճառով էլ փորձեք մի քանի քայլ անել բիզնեսում, ուսումնասիրել այդ ոլորտը, հետաքրքրվել նրանով: Եթե դուք գոհ եք ձեր գրանցած հաջողություններից, կատարեք ևս մի քանի քայլ: Կանխազգացումը հետո կհայտնվի, քանի որ նա արդեն որոշակի բազա ունի. Դրանք արդեն սոսկ մտահանգումներ ու նախապաշարմունքներ չեն:

3. Հավատ:
Զարմանալի է, բայց ձեր, մարդկանց կամ Տիեզերքի նկատմամբ հավատը մարդուն թույլ է տալիս ավելի շատ բան անել, քան՝ եթե մարդ ամեն ինչին զգուշությամբ ու վախով վերաբերվի: Ինչով էլ որ դուք զբաղվեք, ձեզ անհրաժեշտ է հավատ ունենալ ինքներդ ձեր ու այն բանի նկատմամբ, որ ճիշտ բանով եք զբաղվում ու կարող եք օգնել մարդկանց:
Հավատը կարող է կույր լինել, սակայն մեր դեպքում շատ կարևոր է հավաստումներ փնտրել:

Եթե դուք հավատում եք ձեր արվեստին կամ բիզնեսին, կարդացեք պատմություններ այն մարդկանց մասին, որոնք այդ ոլորտներում հսկայական հաջողությունների են հասել: Իսկ ավելի լավ է նրանց հետ անձամբ ծանոթանալ:

Մարդկանց նկատմամբ հավատը հանգեցնում է նրան, որ դուք դադարում եք վախենալ նոր ծանոթություններից ու սովորում եք համագործակցել նրանց հետ: Անգամ, եթե երբևէ ձեզ հիասթափեցնեն, միևնույն է, մինչև վերջ հավատացեք: Երբեմն անգամ վատ մարդն է ունակ լավ արարքներ կատարել, եթե նրան հավատում ու վստահում են:

4. Առաջին միտքը:
Դա ամենաբարդ քայլն է, քանի որ մարդիկ այնքան են սովորել կասկածել ամեն ինչին, որ նույն այդ առաջին միտքը ներսում այնքան ցածր է հնչում, որ այն կարելի է նաև չնկատել: Ձեզ ուղիղ հարց տվեք ու ունկնդրեք առաջին իսկ պատասխանը: Դա չի նշանակում, որ այն ճիշտ է, սակայն բավարար փորձի պարագայում դուք կսովորեք հասկանալ, թե դա արդյոք ինտուիտի՞վ միտք էր, թե՞ կրիտիկական:

Սկզբնական ժամանակներում ձեր գլխով կարող է մի քանի միտք անցնել, և շատ դժվար կլինի հասկանալ, թե դրանցից որն էր առաջինը: Այդ ժամանակ ձեր բոլոր մտքերը գրի առեք թղթի վրա ու դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարդացեք: Այն մեկը, որն ամենաուժեղ արձագանքը կհարուցի, հավանաբար հենց ինտուիտիվ միտքն էլ կլինի:

Ինտուիցիան միշտ էլ առաջին միտքն է: Եթե դուք մի քանի ժամ մտածելուց հետո ճիշտ որոշում եք կայացրել, դա նշանակում է, որ կշռադատել եք ամեն ինչ, բոլոր թեր և դեմ կողմերը, վերլուծել եք բոլոր տարբերակները ու դրա հիման վրա որոշել եք, թե ինչ անել:
2 մոտեցումներն էլ շատ լավն են ու կարող են համադրվել միմյանց հետ: Երբ դուք քիչ ժամանակ ունեք, ու պետք է որոշել միանգամից, օգնության է հասնում ինտուիցիան:

Իսկ եթե բավականին ժամանակ կա, դուք կարող եք ձեզ թույլ տալ վերլուծել ու պլանավորել ձեր գործողություններն ու որոշումները:

Աշխատեք ձեր ինտուիցիայի զարգացման վրա, և ժամանակի ընթացքում այն ձեզ ավելի հաճախ կօգնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս