Լյարդը խնամելու 5 ոսկե կանոններ

Լյարդն ամենակարևոր ու անընդհատ շարժման մեջ գտնվող օրգաններից է, ինչպես սիրտը։ Այն ողջ մարսողական համակարգի հետ սերտորեն համագործակցող, վերամշակող ու մաքրող օրգան է։ Լյարդն առանց հանգստանալու օր ու գիշեր աշխատում է, մաքրելով մեր արյունը՝ վերամշակում է այն, օրգանիզմից դուրս բերում բոլոր շլակներն ու թույները ու կրկին մղում է դեպի հետ՝ սիրտ-անոթային համակարգ։

Հիմնական կանոնները։

  • Նախաճաշել խորհուրդ է տրվում վաղ առավոտյան, առավոտյան ժամը 7-ից ոչ ուշ, այլապես լեղին ժամանակին օրգանիզմից դուրս չի բերվի, և տոքսիկ նյութերը կմնան ձեր օրգանիզմում մինչև հաջորդ առավոտ։
  • Որպես առաջին նախաճաշ՝ կարող է ծառայել մեկ բաժակ սիրելի թեյը կամ կես բաժակ մասուրի թուրմը։ Այն կարելի է պատրաստել նախորդ երեկոյան ու թողնել ողջ գիշեր թրմվի թերմոսի մեջ։
  • Լեղուղիների ու լյարդի լավ աշխատանքի համար խորհուրդ է տրվում փոքր չափաբաժիններով հաճախակի սնվել։ Այդպիսի ռեժիմը օրգանիզմին թույլ է տալիս մշակված լեղին մարսողական պրոցեսի ժամանակ կանոնավոր կերպով, 2 ժամը մեկ դուրս բերել օրգանիզմից։
  • Այդպիսի սննդակարգը չի ենթադրում մեծ չափաբաժիններով սնվել։ Օրգանիզմին լիովին բավական կլինի մեկ խնձոր, մի բուռ չամիչ, մի կտոր չորահաց կամ մի քանի ընկույզ։ Դա ձեզ կօգնի մանրացնել, ջարդել քարերն ու ձևավորված ավազը դուրս բերել լեղուղիների միջոցով։
  • Լեղին հեռացնող համակարգի անցանելիությունն ու նորմալ աշխատանքը կարող է վերականգնվել կույր զոնդավորմամբ։ Այն կարելի է իրականացնել միայն առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, առանց անկողնուց վեր կենալու։ Նախօրեին ճաշից հետո և մինչև հաջորդ առավոտ անհրաժեշտ է պարտադիր կերպով կտրուկ սահմանափակել բոլոր տեսակների հեղուկների ընդունումը։

Գոյություն ունի կույր զոնդավորման 2 եղանակ։

Տարայի մեջ խառնել 1 բաժակ անպայման եռացրած կաթ, կես լիտր կեֆիր, 1 բաժակ նախօրեին պատրաստված կաթնաշոռի շիճուկ։ Այս կաթնային կոկտեյլից մի լիքը բաժակ խմել ու պառկել աջ կողքին դրված ջեռակ վրա մոտավորապես մեկ ժամ։ Ջեռակը հանել 10 րոպեով, ևս մեկ բաժակ վերոնշյալ կոկտեյլից խմել և ջեռակի վրա ևս 40 րոպե պառկել։ Օրվա մնացած ժամանակահատվածի ընթացքում կարելի է ուտել միայն նախօրոք պատրաստված կաթնաշոռը։

Կարդացեք նաև

Անկողնուց վեր չկենալով՝ պետք է ուտել մի գդալ բնական մեղր ու վրայից կես բաժակ տաք ջուր խմել։ Հանգիստ պառկել ու 10-15 րոպեից էլի տաք ջուր խմել, ինչից հետո աջ կողքի վրա տաք ջեռակ դնել ու պառկել ևս մոտավորապես մեկ ժամ։

Այս բոլոր պրոցեդուրաների անցկացման ժամանակ կարևոր է բոլոր շարժումները դանդաղ կատարել ու զգույշ։ Շատ լավ կլինի, եթե միևնույն ժամանակ դուք լավ տրամադրություն ունենաք ու դրական մտքեր։

Լյարդի աշխատանքի ու ողջ մարսողական համակարգի կարգավորման ու բարելավման համար անհրաժեշտ է առավոտյան զուգարան գնալիս ինքդ քեզ մերսել։ Ձեռքի ափերի շրջանաձև շարժումներով տրորել ստամոքսը, ապա մեղմ սեղմել դեպի ներս, ափերով մեղմորեն սեղմելով՝ այն հավաքել կենտրոնում, ապա կենտրոնից ձգել, տարածել դեպի կողքերը։

Ցանկալի է նաև այդ բոլոր գործընթացների ընթացքում մտովի հավաքել օրգանիզմում եղած ամենաանպետք բաներն ու դրանք ուղղել դեպի միզածորան։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս