Ամենահավատարիմները. կենդանակերպի նշաններ, ովքեր երբեք չեն դավաճանի
Կշեռք: Տանել չեն կարողանում անարդարությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում ամենը, ինչ կարող է խաթարել հարաբերությունների ներդաշնակությունը, խախտել հավասարակշռությունը:
Կշեռքները չեն դավաճանում, չեն էլ մտածում այդ մասին. դավաճանության մասին միտքն անգամ տհաճ է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Դավաճանությունն ու Կշեռքներն անհամատեղելի են:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են: Նրանք ազնիվ են, անշահախնդիր: Կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի սիրելին երջանիկ լինի:
Ձկները նույնիսկ ամենասարսափելի երազում չեն տեսնում, որ կարելի է դավաճանել զուգընկերոջը: Հետաքրքիր է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ աստվածացնում են սիրելիին: Ւսկ հնարավո՞ր է դավաճանել Աստծուն:
Ցուլ: Ցուլերը պրակտիկ են, լավ են հասկանում՝ ինչով կարող է ավարտվել դավաճանությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն ինչում, այդ թվում՝ հարաբերություններում, գնահատում են հարմարավետությունը:
Նրանք կարողանում են գնահատել ամենը, ինչ թանկ է իրենց համար, հազվադեպ են կյանքում կարևոր բաներ կորցնում: Ցուլերը վստահ են, որ այն, ինչ գաղտնի է պահվում, ի վերջո ջրի երես է դուրս գալու, և, որ իրենք չեն կարողանում խաբել:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարի սիրտ ունեն: Նրանք բացարձակապես ցանկություն չունեն հարված հասցնելու սիրելիին: Կույսերը գնահատում են կարգուկանոնը, հոգու մաքրությունը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում գաղտնիքները, չեն ցանկանում ստել: Քննադատական մտածողություն ունեն, պահանջկոտ են առաջին հերթին՝ իրենց հանդեպ: Ընդունակ չեն դավաճանության:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը