
««Յուվենթուսն» այս մրցաշրջանում կհաղթի Չեմպիոնների լիգան բացառապես Ռոնալդուի տրանսֆերի շնորհիվ». Ուեյն Ռունի

Ամեն ինչ շատ պարզ է. վերցնում ես Կրիշին, հաղթում ես Չեմպիոնների լիգան:
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ենթադրում է, որ «Յուվենթուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան Կրիշի հետ արդեն այս մրցաշրջանում:
«Կրիշտիանուն կանի «Յուվենթուսում» այն, ինչ նա անում է վերջին 10 տարիներին: Նա թիմին շատ գոլեր կբերի, և ես ենթադրում եմ, որ նրանք կհաղթեն Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում՝ բացառապես շնորհիվ Կրիշի տրանսֆերի:
Նա շատ ջանադրաբար աշխատում է և արժանի է այն ամենին, ինչ ստանում է: Նա ջանք է գործադրել այն բանի համար, որպեսզի հայտնվի գագաթին»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sportstarlive-ը:
Ռոնալդուն «Յուվե» տեղափոխվեց «Ռեալից» 112 մլն եվրոյով:
«Յուվենթուսը» չի հաղթել Չեմպիոնների լիգան 1996 թվականից սկսած:
Պատրաստեց Անի Գաբուզյանը