
Շեյխ Մանսուրի եղբայրը «Լիվերպուլի» համար առաջարկել է 2 մլրդ ֆունտ

Բայց ռեկորդային գործարքը ձախողվել է:
Շեյխ Մանսուրի եղբայր Հալիդ բին Սուլթան բեն Զահիդ Ալ Նահայանը «Լիվերպուլը» ռեկորդային 2 մլրդ ֆունտով գնելու անհաջող փորձ է կատարել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, շեյխ Հալիդը կոնտակտի մեջ է եղել «Լիվերպուլի» ամերիկյան սեփականատերերի հետ 2017 թվականի վերջերից մինչև 2018թ. սկիզբը: Հալիդին պատկանող ընկերությունների կառավարիչ տնօրենը հանդիպել է «Լիվերպուլի» նախագահ Թոմ Վերների հետ, բայց բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ:
Շեյխ Հալիդի և Fenway Sports Group-ի միջև գործարքը կարող էր դառնալ ռեկորդային ֆուտբոլային ակումբների ձեռքբերման պատմության մեջ:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 2 հանդիպումներից հետո «Լիվերպուլը» հավաքել է 6 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը