Բաժիններ՝

Poco, Vivo և նոր Meizu. Շաբաթվա լավագույն սմարթֆոնները

Շաբաթվա լավագույն սմարթֆոնների այս անդրադարձում ներկայացնելու ենք Xiaomi-ի դուստր ձեռնարկության կողմից արտադրված Poco F1-ը, սելֆիների սիրահարների համար նախատեսված Vivo Y85-ը և Meizu-ի ամենահզոր սմարթֆոնը:

Poco F1

Pocophone-ի նոր սմարթֆոնը ունի 6.15 դյույմանոց մեծ դիսփլեյ և վերին մասում պատված է Gorilla Glass ապակիով:

Սարքը ունի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր՝ 2.8 ԳՀց հաճախականությամբ, և գրաֆիկական արագացուցիչ՝ Adreno 630: Սմարթֆոնը կարող է ունենալ 6 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև՝ 64, 128 կամ 256 ԳԲ հիշողություն:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ- 6,18 դյույմ, FHD (2 160 × 1 080 պիքսել), IPS
• Պրոցեսոր- Snapdragon 845
• Հիշողություն- 6/8 ԳԲ օպերատիվ, 64/128/256 ԳԲ
• Տեսախցիկ-հիմնական՝ 12 + 5 ՄՊ, դիմացի՝ 20 ՄՊ
• Օպերացիոն համակարգ- MIUI 9.6 (Android 8.1) 

Vivo Y85

Առանց շրջանակաների Vivo Y85 սմարթֆոնը, հավանաբար, դուր կգա լուսանկարների սիրահարներին:

Սմարթֆոնը ունի 6,2 դյույմանի դիսփլեյ՝ FullView՝ բարակ շրջանակներով: Սմարթֆոնն ունի դեմքը ճանաչելու համակարգ:

Սմարթֆոնի հեղինակների համոզմամբ՝ սարքը կարող է անել հրաշալի սելֆիներ: Բացի այդ, գործիքը կարող է պատկերների շարքը վերածել մեկի` պատկերի լավագույն դետալները գտնելու համար:

Սմարթֆոնը ներկայացված է սև և կարմիր գույներով:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ- 6,26 դյույմ, FHD (2 160 × 1 080 պիքսել), IPS
• Պրոցեսոր- Snapdragon 450
• Հիշողություն- 4 ԳԲ օպերատիվ, 32/ 64 ԳԲ
• Տեսախցիկ-հիմնական՝ 13 + 2 ՄՊ, դիմացի՝ 16 ՄՊ
• Օպերացիոն համակարգ- Android 8.1 

Meizu 16th

Նոր Meizu սմարթֆոնը ամենահզորն է ընկերության ներկայացրած շարքում: Այն հագեցած է Snapdragon 845 պրոցեսորով գրաֆիկական արագացուցիչով՝ Adreno 630, 6 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Սմարթֆոնը ունի գրեթե առանց շրջանակների շատ մեծ էկրան, որը պատված է 2,5D ապակիով: Մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի տակ: MEngine հատուկ գործառույթը սենսորային ստեղների սեղմումը դարձնում է ավելի բնական:

Սմարթֆոնի բոլոր տեսախցիկները ունեն արհեստական ինտելեկտի տարրեր, ինչը նկարների որակը դարձնում է առավել լավը:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ- 6 դյույմ, FHD (2 160 × 1 080 պիքսել), SUPER AMOLED.
• Պրոցեսոր- Snapdragon 845
• Հիշողություն- 6/8 ԳԲ օպերատիվ, 64/128 ԳԲ
• Տեսախցիկ-հիմնական՝ 20 + 12 ՄՊ, դիմացի՝ 20 ՄՊ
• Օպերացիոն համակարգ- Android 8.1 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս